Քուն, քնի խանգարումներ
7 միջոց՝ տոնական օրերին քունը բարելավելու համար. news.am

Տոնական գնումները, երեկույթներն ու ընտանյոք այցելությունները կարող են ժամանակ չթողնել քնի համար: Սակայն հանգիստն իսկապես վայելելու համար հարկավոր է ամեն ինչ հաշվի առնել, քանի որ որակյալ քնի պակասը, հատկապես տոնական օրերին, կարող է ամենօրյա ռեժիմի խախտման եւ քաշի նշանակալի ավելացման հանգեցնել: Քլիվլենդի կլինիկային կից գործող քնի խանգարումների կենտրոնի տնօրեն, քնի փորձագետ Նենսի Ֆոլդվարի-Շաֆերի հավաստիացմամբ, ալկոհոլի չարաշահումը եւ գնումների եռուզեռի ընթացքում «ոտքի վրա» ընդունված սնունդը կարող են ընդհատվող եւ անբավարար քնի պատճառ դառնալ: Այդուհանդերձ, քնի որակի եւ առողջության պահպանումը կարելի է մի քանի օգտակար միջոցառումների շնորհիվ ապահովել:
Դոկտոր Ֆոլդվարի-Շաֆերը 7 միջոց է առաջարկում տոնական օրերին քնի ռեժիմն անփոփոխ պահելու համար.
1. Անկողին մտնելու եւ արթնանալու ժամերն անփոփոխ թողեք. «Որքան էլ դժվար իրականանալի թվա՝ տոնական օրերի համար հարկավոր է ամեն օր նույն ժամին անկողին մտնել եւ արթնանալ: Եթե նախօրեին երեկույթի էիք եւ ուշ եք վերադարձել, միեւնույնն է, հարկավոր է սովորական ժամին արթանանալ, նույնիսկ եթե ամբողջ օրը հոգնած տեսք ունենաք», - նշել է դոկտոր Ֆոլդվարի-Շաֆերը:
2. Վերջին սնունդն անկողին մտնելուց առնվազն երկու ժամ առաջ ընդունեք. եթե, այդուհանդերձ, քաղցած եք մնացել, քնի փորձագետը խորհուրդ է տալիս մեկ բաժակ կաթ ընդունել՝ թարմ մրգի կամ գրանոլայի հետ մասին: Կաթը քնի համար օգտակար՝ Լ-տրիպտոֆան անվամբ հայտնի ամինաթթու է պարունակում:
3. Ննջարանը հանգստի ապաստարան դարձրեք. աղմուկը նվազագույնի հասցրեք (ականջակալները եւս կարող են օգտակար լինել), պատուհանները փակեք եւ ցանկացած տիպի լուսավորությունից խուսափեք: Տոնական օրերը կարող են մեծ ոգեւորություն պատճառել երեխաներին եւ նրանց քնի խանգարման պատճառ դառնալ: Սակայն թույլ մի տվեք, որ Ձեր անկողին մտնեն, քանի որ այդ կերպ բոլորի համար ավելի դժվար կլինի որակյալ քուն վայելել:
4. Ալկոհոլից եւ կոֆեինից խուսափեք. օրվա ընթացքում վերջին անգամ անկողին մտնելուց առնվազն չորս ժամ առաջ սուրճ խմեք, այլապես չեք կարողանա քնել: «Հատկապես կոֆեինի հարցում պետք է զգույշ լինել, քանի որ այն ո՛չ միայն սուրճի, թեյի եւ կոկա-կոլայի, այլեւ տոնական երեկույթներին հաճախ մատուցվող շոկոլադից պատրաստված ուտեստների բաղադրիչ է: Ալկոհոլը նույնպես դեպրեսանտ է, որն առաջին հայացքից օգտակար կարող է թվալ՝ հեշտությամբ քուն մտնելու հարցում, սակայն դրա հրահրմամբ՝ գիշերային ժամերին ընթացող նյութափոխանակությունը կարող է քնի ընդմիջման պատճառ դառնալ», - նկատել է դոկտոր Ֆոլդվարի-Շաֆերը:
5. Անկողին մտնելիս միտքը հանգիստ եւ տագնապներից զերծ պահեք. տոնական օրերը, զվարճանքի եւ ոգեւորության հետ միասին, կարող են նաեւ սթրեսի ու տագնապի առաջացմանը նպաստել: «Գնումների, նախքան հյուրերի ժամանումը տունը մաքրելու համար անհրաժեշտ ժամանակ գտնելու մասին տագնապալի մտքերը կարող են երկար ժամանակ սթափ պահել մարդուն: Այնպես որ անկողին մտնելուց գոնե մեկ ժամ առաջ դրանցից ազատվել է պետք», - խորհուրդ է տվել մասնագետը:
6. Հնարավորինս մարզվեք. օրվա ընթացքում ֆիզիկական վարժությունները կարող են օրգանիզմում առկա սթրեսի հորմոնների մակարդակի նվազեցման հանգեցնել, սակայն դրանք նույնպես անկողին մտնելոց առնվազն երեք ժամ առաջ պետք է դադարեցվեն:
7. Հանգստանալու տեխնիկային տիրապետեք. եթե դժվարությամբ եք նախքան անկողին մտնելը մարմինն ու միտքը հանգստացնելու միջոց գտնում, կարող եք մկանները հանգստացնելու կամ որեւէ նմանատիպ տեխնիկայի օգնությանը դիմել: Խոսքը միաժամանակ կոնկրետ մկանային խմբերի պարբերական լարմանն ու հանգստանալուն է վերաբերում՝ հիշյալ գործընթացների վերաբերյալ գիտակցական ընկալումը բարելավելու համար:
Առողջությունը եւ զգացողական բարեկեցությունը մարդու ամենակարեւոր ակտիվներն են: Առողջ քնի ռեժիմի պահպանումը կարող է մշտապես թարմության զգացում ունենալու եւ տոնական օրերը սիրելի մարդկանց հետ վայելելու հնարավորություն ընձեռել: Այնպես որ մի վայրկյան դադար առեք՝ վերը բերված խորհուրդներն ամենօրյա ռեժիմի մեջ ներառելու համար: Արդյունքները գրեթե անմիջապես ի հայտ կգան:
Կարդացեք նաև

Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք...


Անքնությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է ո՛չ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև հոգեբանական խանգարումների պատճառ լինել...


Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:
Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի...


Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...


Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...


Բժիշկներն անընդհատ կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...


Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը: Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...


Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...


1. Ի՞նչ է խռմփոցը
Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...


Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...


Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...


Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...


Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...


Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն